Մեկ ամսում մարդուն ռազմական մասնագիտացում տալ՝ հրաձգից մինչև հրետանավոր, հնարավոր չէ․ Տիգրան Աբրահամյան

«Եթե ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն նման եզրակացություն է տվել, որ հնարավոր է մեկ ամսում մասնագիտացում որևէ մարդու տրամադրել, ապա ես խիստ կասկածում եմ և հիմնավոր չեմ համարում»,-ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ քննադատելով 24 մլն դրամի դիմաց 1 ամիս ծառայելու և ռազմական մասնագիտություն ստանալու օրենսդրական փոփոխությունը։

Նա հիշեցրեց, որ այսօր էլ զինված ուժերում նախնական պատրաստություն կա, որն անցնում են նորակոչիկները, այն  վեցամսյա պլան է, որը հնարավոր է խտացնել դարձնել 3-4 ամիս, բայց մեկ ամիս չի կարող լինել։

«Մեկ ամսում մարդուն ռազմական մասնագիտացում տալ՝ հրաձգից մինչև հրետանավոր, կամ մեկ այլ, պարզապես հնարավոր չէ»,-ասաց Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ նախագծում բերված օրինակները համադրելի չեն Հայաստանի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment