NEWS.am-ի տեղեկություններով՝ Իրան մեկնած հայ զբոսաշրջիկների մեծ խումբը, որի կազմում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի մեկ տասնյակ սովորողներ և ուսուցիչներ, Իրանի դեմ հարձակումից հետո անհապաղ ընդհատել են ուղևորությունը, որպեսզի վերադառնան Երևան:
Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը:
Նշենք, որ հայ զբոսաշրջիկները Իրան էին մեկնել իրանահայ թարգմանիչ, գրող, էքսկուրսավար Ժորժ Աբրահամյանի հետ:
«Գիշերը խումբը եղել է Սպահանում: Հարձակումից հետո անմիջապես որոշում են կայացրել երկու օր շուտ վերադառնալ և դեսպանատան աջակցությամբ դուրս են եկել: Որևէ դժվարություն չի եղել, շատ արագ՝ կազմակերպված դուրս են եկել և ավտոբուսով արդեն հատել են Իրան-Հայաստան սահմանը»,-ասաց Բլեյանը:
Նախօրեին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի սովորողները Իրանի Շիրազ քաղաքում բացօթյա դաս-պարապմունք էին անկացրել Հաֆեզի դամբարանում:
Ճանաչողական տուրը, որը պետք է տևեր 10 օր՝ նախատեսում էր այցելելություններ Իրանի քաղաքներ, պատմամշակութային վայրեր:
Հիշեցնենք որ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Իրանի դեմ: Պաշտոնական Երևանը դատապարտել է Իրանի դեմ հարձակումը՝ կոչ անելով «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»: