Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին հարաբերական կայուն է․ փոխնախարար

Իրանի դեմ Իսրայելի հարձակման ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին այս պահին հարաբերական կայուն է։ Այս մասին հայտնել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։ «Որևէ մտահոգիչ տվյալ այս պահին չունեմ»,- ասել է փոխնախարարը։ Լրագրողի հարցին, արդյոք անհանգստություն չկա, որ Իրանի դեմ հարձակումից հետո Հայաստանի դեմ ևս հարձակում կլինի, Արամ Սարգսյանը նշել է․ «Տարածաշրջանում յուրաքանչյուր էսկալացիա բնականաբար պետք է անհանգստություն պատճառի բոլորիս»։ Փոխնախարարն ասել է, որ եթե կարիքը լինի Հայաստանը պաշտպանվելու է իր հնարավորությունների, կարողությունների չափով։ «Սակայն Հայաստանի Հանրապետությունը պետք է քաղաքական իմաստով անի ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում էսկալացիոն դեպքեր չլինեն»,- ընդգծել է Սարգսյանը։ Հունիսի 13-ին լույսը չբացված Իսրայելն ավիահարվածներ է […]

Leave a Comment