Իրանի սպանված պաշտոնյաների փոխարեն նոր նշանակումներ են կատարվել

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նոր նշանակումներ է կատարել երկրի զինված ուժերի ղեկավար կազմում։ Այս որոշումը կայացվել է Իսրայելի հարձակումից հետո, որի հետևանքով Իրանի բարձրաստիճան զինվորականներ զոհվեցին։ Հայտնում է IRNA գործակալությունը։ Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի երեք բարձրաստիճան զինվորականներ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին և «Խաթամ ալ-Անբիա» ռազմավարական հրամանատարական կենտրոնի ղեկավար Ղոլամալի Ռաշիդը։ Խամենեին Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակել գեներալ-մայոր Սեյյեդ Աբդուլրահիմ Մուսավին։ ԻՀՊԿ-ի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Մոհամմադ Փաքփուրը, իսկ «Խաթամ ալ-Անբիա»-ի հրամանատարի պաշտոնին նշանակվել է գեներալ-մայոր Ալի Շադեմանին։ Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ պատրաստվում են […]

Leave a Comment