Գալիս է դեղին գույնի ջուր ու ահավոր հոտով․ քաղաքացի 

Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները բողոքում են ջրի որակից։ բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երկար ժամանակ է որ ունեն ջրի խնդիրը.

«Ամեն տարի չգիտեմ ինչ-որ պատճառաբանություններ են բերում, ասում են՝ ջուրը պակաս է, ձեզ արտեզյան ջուր ենք տալիս, քանի որ ջուր չկա։ Մենք ամեն օր ստիպված գնում ենք, ուրիշ տեղից ջուր ենք բերում։

Մենք ջուր չունենք ընդհանրապես, օրվա մեջ 1-2 ժամ են տալիս, այն էլ շատ թույլ, պիտի նասոս միացնենք, որ ջուր լինի։ Բացի այդ, գալիս է դեղին գույնի ջուր ու ահավոր հոտով, որ ով էլ խմում է, հիվանդանում է։ Երեխաներ կան, որ փորլուծություն, սրտխառնոց ունեն։

Մենք մեծ ենք, հասկանում ենք, որ այդ ջուրը օգտագործման ենթակա չի, իսկ փոքր երեխային ամեն վայրկյան չես կարող հսկել, որ ինքը ծորակի ջրից չօգտվի։ Արդեն 6-7 տարի է, այս վիճակն է, ու ոչ մեկ ոչ մի հարցի լուծում չի տալիս»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment