Եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, իսկ պետությունը խուսափի եկեղեցու ընթացակարգերին միջամտելուց. Հանրային խորհրդի հայտարարությունը


Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի իշխանությունների և հոգևոր դասի որոշ շրջանակների տարաձայնությունների վերաբերյալ:


Կառույցը ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է բացառապես գործող օրենքներում ամրագրված դրույթների ու սկզբունքների համատեքստում:


«Ըստ այդմ, եկեղեցին և հոգևորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց»,- ասվում է հաղորդագրությունում։


Խորհուրդը վերահաստատում է իր հանձնառությունը՝ որպես հասարակական երկխոսության հարթակ նպաստելու հանրային նշանակության խնդիրների կառուցողական քննարկմանը և կարգավորման ճանապարհների որոնմանը:

Դիտումների քանակ13

Leave a Comment