Իսրայելը Իրանի դեմ պատերազմը անվանել է «գոյութենական»

Իսրայելի ռազմական հետախուզության վարչության պետ, գեներալմայոր Շլոմի Բինդերը հայտարարել է, որ Իսրայելը մտնում է «գոյութենական» ճակատամարտի մեջ Իրանի հետ։

«Ինչպես գիտեք, մենք մտնում ենք մի արշավի մեջ, որը ոչ այլ ինչ է, քան
գոյութենական՝ ընդդեմ թշնամու, որը ձգտում է ոչնչացնել մեզ»,- այսօր առավոտյան
հրամանատարական կենտրոնում զինվորներին ասել է Բինդերը։

«Դուք ինքներդ
բազմիցս լսել եք դա. նրանք աշխատում են միջուկային
պոտենցիալի ստեղծման
վրա, արագորեն
առաջ են շարժվում այդ ուղղությամբ և կուտակում են շատ, շատ մեծ
քանակությամբ սովորական
սպառազինություն»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Իսրայելը ձգտում է թուլացնել,
ոչնչացնել և վերացնել Իրանի միջուկային սպառնալիքը։

«Հետախուզական վարչությունը հսկայական աշխատանք է կատարել միջուկային
առաջընթացի և հրթիռների թվի վերաբերյալ վաղ նախազգուշացում
ապահովելու ուղղությամբ, և վարչությունը պատրաստ է այդ առաքելությանը»,- հավելել է նա:

Բինդերը նաև ասել է, որ վարչությունը «պատրաստվածության շատ բարձր մակարդակի
վրա է»՝ հավելելով, որ այն մտնում է Իրանի դեմ արշավի մեջ «շատ ուժեղ մեկնարկային
դիրքով»:

 

Leave a Comment