«Սա սադրանք է. Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները». Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի հարձակումները Իրանի վրա և նշել ագրեսիան անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։

«Մենք ամենավճռական
կերպով դատապարտում ենք իսրայելական ավիահարվածը Իրանի վրա։ Այս հարձակումը, որն
ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքը, սադրանք է, որը ծառայում է տարածաշրջանում
իրավիճակը ապակայունացնելու Իսրայելի ռազմավարական քաղաքականությանը։ Իսրայելը պետք
է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել
ավելի մեծ հակամարտությունների։ Մենք չենք ցանկանում տեսնել ավելի շատ արյուն և
ավերածություններ Մերձավոր Արևելքում։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում անհապաղ
միջոցներ ձեռնարկել պատերազմի տարածումը կանխելու համար»,- ասվում է Թուրքիայի
արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
 

Գերատեսչությունը նաև նշել է՝ «այն
փաստը, որ հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Իրանի միջուկային
ծրագրի շուրջ բանակցություններն ակտիվանում էին, ցույց է տալիս, որ (Իսրայելի
վարչապետ Բենիամին) Նեթանյահուի կառավարությունը չի ուզում, որ խնդիրները լուծվեն
դիվանագիտական
​​ճանապարհով»։ «Նա առանց վարանելու
սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանային կայունությունը և համաշխարհային
խաղաղությունը՝ հետապնդելով սեփական շահերը», – հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

 

Leave a Comment