Կխոսեմ, երբ ժամանակը կա․ Գյոկերեշը՝ Սպորտինգի ղեկավարության հետ կոնֆլիկտի մասին

«Սպորտինգի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Գյոկերեշը գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ լիսաբոնյան ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի մասին լուրերի ֆոնին։

«Այս պահին շատ լուրեր են շրջանառվում։ Դրանց մեծ մասը կեղծ է։ Ես կխոսեմ, երբ ժամանակը գա», — գրել է Գյոկերեշը։

Ֆուտբոլիստը նախկինում հեռացրել էր «Սպորտինգի» մասին հիշատակումը իր սոցիալական ցանցերի էջից։ 27-ամյա ֆուտբոլիստը, ըստ լուրերի, «զայրացած» էր «Սպորտինգի» ղեկավարության վարքագծից՝ իմանալով, որ ակումբի նախագահ Ֆրեդերիկո Վարանդասը չի հարգում խաղացողի հնարավոր հեռանալու վերաբերյալ իրենց միջև կնքված ջենտլմենական համաձայնագիրը։

Leave a Comment