ՄԱԳԱՏԷ-ն հայտնում է, որ Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտները չեն տուժել

Քաղաքականություն

13.06.2025 | 11:59

Իրանի իշխանությունները հայտնել են, որ Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտները չեն տուժել Իսրայելի հարվածներից։ Այս մասին հայտարարել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

«Իրանի իշխանությունների հետ հետագա շփումները հաստատում են, որ Սպահանի միջուկային կայանը չի տուժել»,- նշել է Գրոսսին X-ի միկրոբլոգում։

Մեկ այլ գրառմամբ էլ հաղորդվում է, թե Իրանի իշխանությունների հետ շփումներից հետո Գրոսսին հայտնել է, որ «այս պահի դրությամբ՝ Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարանը չի տուժել»։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել էր, որ Իսրայելի կողմից հարված է հասցվել Իրանի Նաթանզի ուրանի հարստացման կայանին, Բուշերի ատոմակայանը չի թիրախավորվել։

Թարգմանությունը՝ էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment