Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով նավթի գները կտրուկ աճել են – Armenia Today

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով Իրանի վրա նավթի գները կտրուկ աճել են, տեղեկացրել է CNBC-ն:

Brent տեսակի նավթը թանկացել է 5,8 դոլարով (8.36%)՝ հասնելով 75.16 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ WTI տեսակի նավթը՝ 5,91 դոլարով (8.69%)՝ հասնելով 73.95 դոլարի մեկ բարելի դիմաց։

Բացի այդ, ռազմական գործողությունները շեշտակի անկում են առաջացրել Ասիայի ֆոնդային բորսաներում՝ պայմանավորված ԱՄՆ ֆյուչերսների (դերիվատիվների բորսա- AT) ակտիվ վաճառքով։ 

Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել է Իրանի մի շարք շրջանների, կան զոհեր և վիրավորներ: Իրանն իր հերթին, ըստ ԶԼՄ-ների, ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

 

Leave a Comment