Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածից հետո Իրանի մայրաքաղաք Թեհրանի արևմտյան և հյուսիսարևելյան շրջաններում պայթյուններ են լսվել։
Այս մասին հաղորդում է IRNA գործակալությանը։
Միաժամանակ, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանը դադարեցրել է իր գործունեությունը։
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ պայթյուններ են տեղի ունեցել նաև Իրանի երկու միջուկային օբյեկտներում՝ Նաթանզում և Ֆորդոյում։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ թիրախը Իրանի տարբեր շրջաններում գտնվող միջուկային օբյեկտներն էին։