
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Իրանի դեմ։ Այս լուրջ տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում Հայաստանը հայտնվել է խոցելի և մեծապես վտանգված դրության մեջ։ Հատկապես այս իրավիճակում պետական իշխանության, ներառյալ ՀՀ ԶՈՒ և ուժային մյուս կառույցների առաջնային պարտքն է՝ ձևավորել հստակ արտաքին քաղաքական դիրքորոշում, անմիջապես դադարեցնել ներքին առճակատումների հրահրումը և գործադրել բոլոր միջոցները՝ ազգային անվտանգությունը երաշխավորելու համար։ Լակոտություն անելու ժամանակը չէ»։
Աղբյուրը` Արմեն Այվազյան