«ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության»․ Հայկ Դեմոյան





Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․

«ԱՆՊԵՏՔ ՈՒՂԵՂՆԵՐ
1950-ական թվականներին Երևանի մսի կոմբինատը այսպիսի արտադրանք է թողարկել՝ “Ուղեղ սուխարու մեջ” անվանումով: Պատկերացնու՞մ եք հումքի ինչպիսի անսպառ աղբյուրներ կունենար մսի կոմբինատը մեր օրերում, ի դեմս Գիտությունների ազգային ակադեմիայի որոշ գիտաշխատողների, որոնք հարկատուների հաշվին աշխատավարձ ստանալով, աշխատում են ընդդեմ սեփական պետության և “ի փառս” հակահայ քարոզչության:

Այսօր գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությանը տրված վերջնաժամկետի օրն էր: Հիշեցնեմ, պահանջները.

ա. Գիտությունների ակադեմիայի նախագահությունը ՀՀ քաղաքացիներին պաշտոնական բացատրութոյւն պետք է տա Հայաստանի Հանրապետության անվտանգությունը խաթարող և թշնամի երկրի քարոզչությանը նպաստող որոշ գիտաշխատողների ու ինստիտուտների գործունեության կապակցությամբ:

բ. Գիտությունների ակադեմիայի նախագահությունը պետք է ստիպի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Հարություն Մարությանին, Հրանուշ Խառատյանին, Լուսինե Խառատյանին և Արսեն Հակոբյանին ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից՝ թշնամի երկրի հակահայկական քարոզչությանը գիտակցված կամ չգիտակցված ձևով աջակցելու համար:

Սույն անպատասխանատու գործելաոճ որդեգրած անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցների ու ձևերի ընտրությունը թողնում ենք Ակադեմիայի նախագահությանը:

Երկուշաբթի կներկայացնեմ գիտությունների ակադեմիայի դեմ դատական հայցադիմումի տեքստը` այս պահանջները չկատարելուն ի պատասխան»:




դիտվել է 36 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը


Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը


Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը


Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը


Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը


Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը

Leave a Comment