Հնդկաստանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 317-ի․ ԶԼՄ – Armenia Today

Հնդկաստանի Ադմադաբադ քաղաքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 317-ի, հայտնում է The New Indian Express-ը։

Նշվում է, որ զոհերի թվում են 242 ուղևորները և գետնի վրա գտնվող մարդիկ: Կործանված ինքնաթիռի ուղևորներից մեկը ողջ է մնացել։

Հնդկաստանի ՆԳՆ ղեկավար Ամիտ Շահը հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ճշգրիտ թիվը կհայտարարվի ԴՆԹ-ի համապատասխան փորձաքննությունների անցկացումից հետո:

Air India ավիաընկերությանը պատկանող Boeing 787-8 Dreamliner-ը թռչում էր դեպի Լոնդոն և վթարի էր ենթարկվել Ահմադաբադի միջազգային օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Նախնական տեղեկություններով՝ վթարված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չկային։

Leave a Comment