Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև. Միրզոյան

https://arm.sputniknews.ru/20250612/hajastany-karvogh-e-kapvogh-oghak-darnal-hndkastani-ev-fransiaji-mijev-mirzvojan-90052059.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0c/90049807_108:0:1529:1066_1920x0_80_0_0_745a6dc034065e0a706b95e13bd38dc6.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արարատ միրզոյան, հնդկաստան, ֆրանսիա, հայաստան

արարատ միրզոյան, հնդկաստան, ֆրանսիա, հայաստան

Բաժանորդագրվել

Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, և երկրներն աշխատում են դրանք խորացնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև, Մարսելում «Raisina Mediterranean» համաժողովի ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով, Հայաստանը ուրախ է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են ռազմավարական գործընկերներ։ Երևանն իր հերթին ռազմավարական հարաբերություններ ունի նաև Ֆրանսիայի հետ և խորացնում է կապերը ԵՄ-ի հետ։ Միաժամանակ Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, և երկրներն աշխատում են դրանք խորացնելու ուղղությամբ։

«Եթե նայեք քարտեզին, կտեսնեք, որ Եվրոպայի և Հնդկաստանի միջև կան այլ երկրներ, որոնց թվում է նաև Հայաստանը։ Եթե ցանկանում եք կապ հաստատել Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև, ապա ճանապարհներից մեկը ծովն է։ Բայց այն միշտ չէ, որ արագ ճանապարհ է, իսկ վերջերս՝ ոչ միշտ անվտանգ։ Կան նաև ցամաքային ճանապարհներ։ Այստեղ Հայաստանը կարևոր տեղ է գրավում»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով, Հայաստանը, լինելով նրանց միջև, խթանում է նման նախագծերը և հսկայական միջոցներ է ծախսում ենթակառուցվածքների զարգացման վրա։

Միրզոյանը նշել է, որ երկիրը գերազանց հարաբերություններ ունի իր չորս հարևաններից երկուսի՝ Իրանի և Վրաստանի հետ։ Հայաստանը փորձում է դրանք հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ մտադրվելով բացել սահմանները և երկաթուղային կապ հաստատել։ Այս նախագիծն ունի կոնկրետ անվանում՝ «Խաղաղության խաչմերուկ»։

Այսպիսով, ըստ նախարարի, Հայաստանը ցանկանում է իր շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման մթնոլորտ, որպեսզի դրանից շահի ոչ միայն ինքը, այլև հարևան երկրներն ու տարածաշրջանները։

Leave a Comment