Բաքվում շինծու գործերով դատական նիստում Լևոն Մնացականյանը Ապրիլյան պատերազմին առնչվող հարցերի է պատասխանել

Քաղաքականություն

12.06.2025 | 20:33

Բաքվում ընթացող Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը պատասխանել է պետական ​​մեղադրողի հերթական  հարցերին, որոնք վերաբերել են 2016 թվականի իրադարձություններին, որոնք հայտնի են որպես «Ապրիլյան մարտեր», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մնացականյանը, որն այդ ժամանակ զբաղեցրել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են գնահատվել «Ապրիլյան մարտերի արդյունքները Հայաստանում», ըստ ադրբեջանական աղբյուրների, ասել է, թե «18 մարտական ​​դիրքի կորուստ է գրանցվել»։

Դատավարության ժամանակ ցուցադրվել են նաև Մնացականյանի կողմից լրագրողներին տված երկու հարցազրույցից մի քանի հատվածներ Ապրիլյան մարտերի  մասին։

«Ընդհանուր իրավիճակը վերահսկվում է, զորքերի մարտական ​​պատրաստվածությունը համապատասխան մակարդակի վրա է, մեր սահմաններն ամուր են և ապահով ձեռքերում»,- ասում է նա։

Նշվում է, թե լրագրողի հարցին՝ «Ճի՞շտ է, որ հակառակ կողմը նույնպես պաշտպանվում է», Մնացականյանը պատասխանում է «Այո»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment