Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում կործանված ինքնաթիռի համար

https://arm.sputniknews.ru/20250612/mirzvojany-cavakcutjun-e-hajtnel-hndkastanum-kvortsanvats-inqnatiri-hamar-90035528.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89151899_89:0:1226:853_1920x0_80_0_0_34e414e6415cf99a8f0f52f82946e4fb.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արարատ միրզոյան, հնդկաստան, ցավակցություն, ինքնաթիռ, վթար

արարատ միրզոյան, հնդկաստան, ցավակցություն, ինքնաթիռ, վթար

Բաժանորդագրվել

Նախարարը ուժ է մաղթել բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր տուժել են ավիավթարից։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Ահմադաբադի օդանավակայանում կործանված ինքնաթիռի կապակցությամբ։ Այդ մասին նա գրել է X–ի իր էջում:

«Խոր ցավով տեղեկացա Ահմադաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի կործանման մասին: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ուժ եմ մաղթում բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր տուժել են այս ահավոր ավիավթարից»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ «Air India» ընկերությանը պատկանող «Boeing 787» ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո կործանվել է Ահմադաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում։ Ըստ «Flightradar»–ի` ազդանշանն անհետացել է թռիչքից գրեթե մեկ րոպե անց։

Ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, 2 օդաչու և անձնակազմի ևս 10 անդամ։ Օդանավում գտնվողներից 169–ը Հնդկաստանի քաղաքացիներ են, 53–ը՝ Մեծ Բրիտանիայի, 7–ը՝ Պորտուգալիայի, 1–ը՝ Կանադայի:

Ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք չի փրկվել։

Leave a Comment