13:39 12.06.2025 (Թարմացված է: 13:42 12.06.2025)
Բաժանորդագրվել
Դեսպանն աջակցում էր հակառուսական սահմանափակումների խստացմանը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՌԴ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շուտով կավարտի իր դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան դիվանագիտական առաքելության Telegram–յան ալիքը։
«Միացեք մեր հատուկ ուղիղ եթերին` հրաժեշտ տալու դեսպան Լին Թրեյսիին, որը շուտով կավարտի իր առաքելությունը ՌԴ–ում ԱՄՆ դեսպանատանը», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` 2022 թվականի դեկտեմբերին Լին Թրեյսին դարձավ ԱՄՆ–ի առաջին կին դեսպանը Ռուսաստանում։ Մինչ այդ նա գլխավորում էր Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը։