Ես չեմ բացառում, որ իշխանությունները իրավիճակը կհասցնեն բախումների։ Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը (ՀՀ վարչապետ- խմբ.) եւ նրա թիմը բարոյական «արգելակներ» չունեն։ Նա բացատրել է, որ գործող ռեժիմը պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը պահելու համար։
Խաչատրյանն ավելացրել է, որ իշխանությունները ստիպված էին դեմ գնալ Հայ եկեղեցուն Ադրբեջանի նախագահ Ալիեւի փետրվարի 7-ի հայտարարության պատճառով, երբ նա Հայաստանն անվանեց «ֆաշիստական եւ ռեւանշիստական» երկիր՝ կոչ անելով նրանց ոչնչացնել դա, սպառնալով հակառակ դեպքում անձամբ լուծել խնդիրը։ «Ո՞ւմ են ադրբեջանցիներն ու Փաշինյանն անվանում ռեւանշիստներ։ Դաշնակցությանը, Հայ Առաքելական եկեղեցուն, «Հայաստան» դաշինքին»,- նշել է խորհրդարանականը։
Նա վստահություն է հայտնել, որ հայկական եկեղեցու վրա հարձակվելու հրամանը տվել է Փաշազադեն (Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ– խմբ.), երբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ը Շվեյցարիայում կազմակերպեցին կոնֆերանս՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։ Խաչատրյանի գնահատմամբ՝ Փաշինյաննն ու նրա թիմը ենթարկվել են Փաշազադեի ցուցումներին, ինչպես նախկինում ենթարկվել էին Ալիեւի ցուցումներին։
«ՀՀ իշխանությունների ողջ գործունեությունն ուղղված է Ալիեւի պահանջները բավարարելուն, որպեսզի նա չզլանա ինչ-որ թուղթ ստորագրել, որպեսզի Փաշինյանը ընտրությունների կամ փողոցային կռիվների ժամանակ հայտարարի, որ իբր թե խաղաղություն է ուզում, իսկ ընդդիմությունը երկիրը տանում է դեպի պատերազմ։ Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանության պահպանումը պայմանավորված է Ալիեւի եւ Փաշազադեի կամքով», եզրափակել է պատգամավորը։