Գրիլիշը կարող է փոխել ակումբային գրանցումը — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի վինգեր Ջեք Գրիլիշն այս ամառ հնարավոր է փոխի ակումբային գրանցումը։

Հիշեցնենք, որ նա ընդգրկված չէ թիմի հայտացուցակում ակումբային Աշխարհի առաջնության համար։

«Էվերտոնը» և «Նյուքասլը» գլխավորում են այս ամառ Գրիլիշի տրանսֆերը ձեռք բերելու մրցավազքը:

Այդ մասին հայտնում է Football Insider-ը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 մլն եվրո, իսկ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։

Leave a Comment