Ափսոս է, որ Լամինին օգտագործում են եզրում. Վան Բաստենը խորհուրդ է տվել Յամալին փոխել խաղային դիրքը

«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պետք է փոխի խաղային դիրքը։

«Ափսոս է, որ Լամինին օգտագործում են հարձակման եզրում։ Այդ դիրքում նա բավարար չափով գնդակի տիրապետում չունի։ Իհարկե, Յամալը մեծ սպառնալիք է նաև եզրից, սակայն եթե նա խաղար հարձակման կենտրոնում, ավելի մեծ ազդեցություն կունենար իր թիմի խաղի վրա։ Կարծում եմ՝ սա կլինի նրա կարիերայի հաջորդ քայլը»,- լեգենդար հոլանդացու խոսքերն է մեջբերում Voetbalzone-ը։

Ավարտված մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 55 հանդիպման՝ խփելով 18 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։

Leave a Comment