Մերսիսայդյան արշավը շարունակվում է. Լիվերպուլի թիրախում ՊՍԺ-ի աստղն է — Armsport.am

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլան կարող է կարիերան շարունակել անգլիական թոփ ակումբի կազմում, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Լիվերպուլը» հետաքրքրված է 22-ամյա խաղացողի ծառայություններով։ Մերսիսայդցիները կկենտրոնանան ֆրանսիացու վրա, եթե չկարողանան ձեռք բերել «Նյուքասլի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իսակին։

Բարկոլան պայմանագրային պարտավորություն ունի փարիզյան ակումբի հետ մինչև 2028 թվականի հունիսը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Բարկոլան ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 58 խաղ՝ խփելով 21 գոլ և կատարելով 19 գոլային փոխանցում։

Leave a Comment