Խորվաթիայի ազգային հավաքականի և ՊՍՎ ակումբի կիսապաշտպան Իվան Պերիշիչը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է լրագրող Սանտի Աունան։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նույնպես հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք արդեն քննարկել են հնարավոր տրանսֆերը։ Պերիշիչի ներկայիս պայմանագիրը ՊՍՎ-ի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Այժմ ֆուտբոլիստը որոշել է դադարեցնել բանակցությունները իր ներկայիս ակումբի հետ՝ «Բարսելոնայի» հետ բանակցություններ վարելու համար։
Անցած մրցաշրջանում Պերիշիչը խփել է 16 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։