«Բավարիայի» մարզական տնօրեններ Մաքս Էբերլը և Քրիստոֆ Ֆրոյնդը սկսել են առաջադեմ բանակցություններ «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն ինքը դեմ չէ գերմանական գրանդ տեղափոխվելուն, չնայած նա հակված է երկարաձգել պայմանագիրը բասկյան ակումբի հետ։ Այս կապակցությամբ, հարձակվողի գործակալները մյունխենյան թիմին ներկայացրել են Եվրոպայի չեմպիոնի հավանական աշխատավարձի վերաբերյալ պահանջներ, որը կազմում է տարեկան մոտ 20 միլիոն եվրո։
Տրանսֆերային արժեքը, որի դիմաց իսպանական թիմը կարող է բաց թողնել 22-ամյա վինգերին, կազմում է 60-65 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին» մտադիր են բանակցություններ վարել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ։
Նիկոն գործող պայմանագիր ունի Բիլբաոյի ակումբի հետ, որը ուժի մեջ է մինչև 2027 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։