Ճամբարակի պայթյունի հետևանքով Երևան տեղափոխված տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ԱՆ

Ճամբարակում հունիսի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

 

Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս են գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

Ըստ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության՝ Ճամբարակի շենքերից մեկում գազի պայթյուն էր տեղի ունեցել՝ փլուզումով: Կա 5 զոհ, 11 տուժած: Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարանները։

Տեղի ունեցած պայթյունի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն նախաձեռնել էր քրեական վարույթ։ Պատահարի հետևանքով 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ճամբարակի առողջության կենտրոն:

 

 

Leave a Comment