Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջին տեղն է զբաղեցրել

Ըմբշամարտի Մ17 ԵԱ-ում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջին տեղն է զբաղեցրել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ: Հայկ Մանուկյանը (60 կգ) և Մարատ Աճեմյանը (51 կգ) դարձել էին առաջնության ոսկե մեդալակիրներ, Մարտին Մանջիկյանը (48 կգ) և Ջանես Նազարյանը (65 կգ) նվաճել էին արծաթե, իսկ Արարատ Ավետիսյանը՝ (45 կգ) բրոնզե մեդալներ:

Թիմային հաշվարկում երկրորդ տեղն զբաղեցրել է Վրաստանի հավաքականը, երրորդը՝ Ադրբեջանը:

Leave a Comment