Վենսը և Սյուզի Ուայլսը հեռախոսով Մասկի քննարկել են նրա և Թրամփի միջև կոնֆլիկտը. CNN

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսն ուրբաթ հեռախոսազրույց են ունեցել Իլոն Մասկի հետ՝ քննարկելու նախագահ Դոնալդ Թրամփի և տեխնոլոգիական միլիարդատիրոջ միջև եղած թշնամանքը, CNN-ին հայտնել են քննարկումներին ծանոթ երկու աղբյուրներ։
Հեռախոսազրույցից հետո Մասկն, ի վերջո, հրաժարվել է իր հարձակումներից՝ ջնջելով սոցցանցերում նախագահի մասին իր ամենաքննադատական ​​գրառումները, դրանց թվում՝ Ջեֆրի Էպշտեյնի մասին գրառումը, ինչպես նաև մեկ այլ գրառում, որով համաձայնում էր Թրամփին իմպիչմենտի ենթարկելու առաջարկի հետ։ Չորեքշաբթի Մասկը ավելի հեռու գնաց՝ X սոցիալական ցանցում գրելով, որ զղջում է Թրամփի մասին իր որոշ գրառումների համար՝ հավելելով. «Դրանք չափազանց հեռու գնացին»։
Զանգը, որի մասին առաջին անգամ հաղորդել է The Wall Street Journal-ը, տեղի է ունեցել, երբ Վենսն անցյալ շաբաթ նախագահին հարցրել է, թե ինչպես է նա ցանկանում, որ նա հրապարակավ արձագանքի վիճաբանությանը, հատկապես հաշվի առնելով, որ Վենսի հետ մի քանի ժամվա ընթացքում պետք է հարցազրույց վերցներ պահպանողական փոդքասթի հաղորդավար Թեո Ֆոնը, CNN-ին հայտնել է աղբյուրներից մեկը։
Աղբյուրը նշել է, որ Թրամփը Վենսին կոչ է արել իրեն դիվանագետի պես պահել։ Քննարկումներին ծանոթ աղբյուրները CNN-ին հայտնել են, որ երբ Ուայլսն ու Վենսը հեռախոսով խոսել են Մասկի հետ, թվում է, թե Թրամփը և Tesla-ի հիմնադիրն արդեն սկսել են մեղմել իրենց տոնը։
«Այդ պահին Մասկը, կարծես, սկսել է նահանջել, և նախագահն այլևս այնքան զայրացած չէր, որքան նախորդ օրը», -նշել է աղբյուրներից մեկը։
Այդ ժամանակվանից ի վեր Սպիտակ տան պաշտոնյաները չեն բացառել, որ Թրամփն ու Մասկն ի վերջո կվերականգնեն իրենց հարաբերությունները։ Թեև սկզբում թվում էր, թե Մասկի հարձակումները կարող էին հանգեցնել նրանց դաշինքի անդառնալի խզմանը, նրանք նշել են, որ վերջին օրերին նախագահը Մասկի նկատմամբ այնքան կոշտ չի եղել, որքան ոմանք նախկինում սպասում էին։ Հինգշաբթի Վենսը ձայնագրել է Թեո Վոնի շաբաթ օրը թողարկված փոդքասթը։ Ձայնագրության ընթացքում փոխնախագահն ասել է, որ կարծում է՝ Թրամփին այսկերպ հետապնդումը Մասկի «մեծ սխալն» էր, բայց հույս ունի, որ Մասկը «կվերադառնա»։

Leave a Comment