
ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեղեցի-իշխանություն պայքարում որոշ քաղաքական ուժերի և դեմքերի ակտիվ մասնակցությունը միայն արագացնելու է և օգնելու է «մերժել Կաթողիկոսին» օպերացիային:
Եկեղեցին ունի բավարար ինտելեկտուալ կարողություններ և ուժ՝ պաշտպանելու ինքն իրեն:
Եթե անհրաժեշտ լինի, որ խառնվեն հոգևոր հոտը կամ քաղաքական ուժերը, վստահ եմ, եկեղեցին ձայն կտա:
Բայց հիմա պետք չի օգնել իշխանությանը, եթե, իհարկե, նպատակը օգնելը չէ»:
Աղբյուրը` Անի Սամսոնյան