ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ԿՈՉԿՈՉ՝ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐՍիրելի՛ հայրենակիցներ,Պետք է գիտակցել՝նույնիսկ մեկ շաբաթ ազատազրկման մեջ հայտնված մարդը, ով տեսակցության ժամանակ լսում է իր երեխայի լացը, տեսնում նրա արցունքները, այդ ցավը չի մոռանում երբեք։Նա, վերադառնալով ազատություն, այլևս չի ձգտում կրկին հայտնվել ճաղերի հետևում, քանզի նրան սպասում են սերը, կարոտը և վերամիավորված ընտանիքը։Այս մտքից է սկսվում մեր պայքարը։2025 թ․ մայիսի 3-ին՝ «ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժման անունից, ես՝ Վանիկ Նիկոյանս, պաշտոնապես դիմել եմ Հայաստանի Հանրապետության Վարչապետին՝ առաջարկելով քայլեր հումանիստական արդարության վերականգնման ուղղությամբ։Մենք բարձրացրել ենք խիստ կարևոր հարց՝ կապված փակ կալանքների, ծանր պատիժների և ընտանիքների բաժանման հետևանքների վերաբերյալ։Մեր առաջարկն է՝Փակ կալանքները փոխարինել բաց ռեժիմներով։Ծանր հանցագործություններով դատապարտվածների համար սահմանել տնային կալանք։Միջին և մանր իրավախախտների դեպքում կիրառել համաներում և անմիջական ազատում։
Մեր դիմումը վերահասցեագրվել է ՀՀ Արդարադատության նախարարություն։Ստացված պաշտոնական պատասխանի մեջ նշվում է․«Բարձր ենք գնահատում Ձեր կողմից ներկայացված առաջարկը։ Հայտնում ենք, որ համաներման ինստիտուտի կիրառման նպատակահարմարությունը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում։ Ուստի, Ձեր առաջարկը կդիտարկվի համաներում անցկացնելու նպատակահարմարության տեսանկյունից»։
Հիշեցնում ենք նաև Սահմանադրության 117-րդ հոդվածը, ըստ որի՝«Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք»։Այսպիսով, համաներումը ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական լեգիտիմ հիմք ունի։ Բայց գործնական իրագործման համար անհրաժեշտ է ժողովրդի հստակ և միահամուռ ձայնը։Սա է ստորագրահավաքի նպատակը։Մենք, ստորագրող քաղաքացիներս,
սատարում ենք այս մարդասիրական նախաձեռնությանը և
պահանջում ենք՝
Ընտանիքները չքանդել բանտային պատիժներով,
Վերադառնալ համաներման հումանիստական գործիքին,
Կալանքը դարձնել ուղղման և հանրային վերաինտեգրման միջոց։Սա նոր ձևավորվող ճարտարապետություն է։Յուրաքանչյուրը կարող է իր քարը դնել այս մեծ կառուցման գործընթացում՝և իր ստորագրությամբ դառնալ այս ճարտարապետության անկյունաքարը։Մենք միանում ենք «ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժման այս ուղերձին՝ հանուն մարդկային արժանապատվության, ընտանիքների միասնության և արդարության։Հ․Գ Չկա պառլամենտական ընդիմություն, որ մեր բարձրաձայնած խնդիրները բերի օրակարգ․․․
Սատարեք մեզ՝ ստորագրելով այս պահանջը։
Ստորագրահավաքի մեկնարկՏեղեկացնում ենք, որ ստորագրահավաքը կմեկնարկի 2025 թվականի մայիսի 18-ից,Երևան քաղաքի Օպերայի շենքի հարակից բակում։
Յուրաքանչյուր ստորագրություն մեր ձայնի հզորացումն է Միացե՛ք և ձեր ստորագրությամբ դառցե՛ք պայքարի ու փոփոխության մի մասը։
Ստորագրահավաքի ավարտի ժամկետը կտեղեկացնենք՝ կախված զարգացումների ընթացքից։Եթե դրական զարգացումները ուշանան, ստորագրահավաքը կավարտվի բնականոն կերպով՝ 2025 թվականի օգոստոսի 17-ին։ Այսինքն՝ այն նախատեսվում է անցկացնել 91 օր շարունակ, սկսած մայիսի 18-ից։Հեռ 091 54 33 79 Ժողովրդի ձայնը հենց քո ստորագրությունն է։ Հարգանքով,Վանիկ Նիկոյան«ԴԵՄ ԵՄ» Քաղաքացիական Շարժում ՀԿ ՆախագահՀամաներում՝ ընտանիքների միավորում ստորագրահավաք