ՆԱՏՕ–ն Հարավային Կովկասի անվտանգության համար ոչ մի լավ բան չի բերում։ Ավելին, արևմտյանների գլխավոր նպատակը տարածաշրջանը սասանելն ու լարվածության նոր օջախներ ստեղծելն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով դաշինքի և Ադրբեջանի միջև համագործակցությունը։
«Մենք հույս ունենք, որ Բաքվում և Երևանում հավասարապես հասկանում են մեր հիմնավորված մտահոգությունները այս հարցում և գնահատում են ագրեսիվ ռազմական դաշինքների հետ իրենց փոխգործակցության խորացման ռիսկերը»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը ակնկալում է, որ Հարավային Կովկասի պետությունները զուսպ և քննադատաբար կվերաբերվեն ՆԱՏՕ–ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցությանը, քանի որ դրանք ապակայունացնում են տարածաշրջանը։