Ավստրիական դպրոցում տեղի ունեցած ողբերգության զոհերը 14-ից 17 տարեկան էին


Միջազգային


Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության զոհերը  14-ից 17 տարեկան էին, մահացած ուսուցիչը՝ 59 տարեկան:

Այս մասին հաղորդել է «Kronen Zeitung» թերթը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, երեքշաբթի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում: Ոստիկանությունը հաստատել է, որ ողբերգության հետևանքով տասը մարդ է զոհվել:

Կասկածյալը դպրոցի 21-ամյա նախկին աշակերտ է, նա նույնպես մահացել է:


Leave a Comment