Aurora News | Հայ Առաքելական Եկեղեցին իր ժողովրդին տանում է դեպի «աղետ»․ Փաշազադե

Հայ Առաքելական Եկեղեցին ռևանշիստական քարոզ է անում, իր ժողովրդին տանում է դեպի «աղետ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, հայտնում է APA Economics-ը։

«Ես կոչ եմ անում Եկեղեցական համաշխարհային խորհրդին չաջակցել ռևանշիստական ​​քարոզչությանը, որը  կարող է խախտել խաղաղությունը», – ասվում է նամակում։

Նա բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին՝ ընդգծելով, որ «կրոնական առաջնորդները պետք է ծառայեն միայն Արարչին, խթանեն խաղաղություն ու փոխըմբռնում, ինչպես նաև չսադրեն հակամարտություններ»։

Leave a Comment