Lusarev-ը տրամադրություն թելադրող էր գինու օրերին

Հայաստանի ամենախոշոր բացօթյա գինու փառատոնին, ինչպես միշտ, Lusarev գինեգործարանը ներկայացել էր հետաքրքիր և առանձնացող տաղավարով, որտեղ մարդկանց հոսքը չէր դադարում։ Առանձնահատուկ դիզայնը, գինու յուրօրինակ ներկայացումը Lusarev գինիների տաղավարը դարձրել էին փառատոնի ամենահիշվողներից մեկը։ Այցելուները վայելում էին Lusarev գինիները և ծանոթանում բրենդի պատմությանն ու արժեքներին, անվան պատմությանը, որը ստեղծվել է լույս և արև բառերի միաձուլումից։
Փառատոնային երեք օրերը հագեցած էին և մարդաշատ։ Մասնակիցները ոչ միայն համտեսում էին Lusarev-ի համեղ և բարձրորակ գինիները, այլև դառնում մի մասը տոնական մշակույթի, որտեղ գինին համադրվում էր երաժշտության և հաճելի շփման հետ։ 
Այս տարի փառատոնի շրջանակներում ընկերությունը առաջին անգամ ներկայացրեց իր փրփրուն գինիների տեսականին՝ Lusarev բրուտը՝ պատրաստված ավանդական մեթոդով, և նորույթ հանդիսացող Սան Դեյ Պետ-Նատ-ների 2 տեսակները՝ Արենի և Ոսկեհատ խաղողներից։
Բարձր տրամադրությունն ապահովվում էին Երևանում առաջին անգամ անցկացվող Wine Rave-ը, որը մեկտեղել էր գինու սիրահարներին, DJ Alber Ensso-ի ու DJ Dairo-ի երաժշտությունը և անսահման դրական էներգիան, հրավիրված բենդի(The Waves band) ելույթները՝ կենդանի երաժշտությամբ  և տաղավարում կազմակերպված բազմաթիվ ակտիվությունները։  Երեկոյի տոնական մթնոլորտն ու հյուրերի անմոռանալի տրամադրությունը տեղում ֆիքսվում էին լուսանկարների միջոցով, որոնք անմիջապես տրամադրվում էին մասնակիցներին, կազմակերպվում էին տարբեր մրցույթներ։
Նշենք, որ Lusarev-ում գինու արտադրական գործընթացում սիրում են զբաղվել նորարարությամբ՝ պահպանելով փորձված տեխնոլոգիաներն ու ավանդույթները։ Արդյունքում ստեղծվում են նուրբ և թարմ համադրություններ։ Գինիների պահպանման և հնեցման համար օգտագործվում են արցախյան կաղնու տակառներ, կարասներ և գինեգործական բետոնե ձվաձև տարաներ։ 
Lusarev գինեգործարանը հիմնադրվել է 2001թ․-ին Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում։ Գինիների ստեղծման համար օգտագործվում են միայն խաղողի էնդեմիկ  Արենի և Ոսկեհատ սորտեր։ Բերքահավաք իրականացնում են ինչպես սեփական այգիներից, այնպես էլ տեղի բնակիչներից խաղողի մթերման ճանապարհով՝ հավատարիմ մնալով համայնքին ներգրավվելու առաքելությանը։ Lusarev գինիները 4 տեսակ են՝ Կարմիր, Սպիտակ, Վարդագույն և Ռեզերվ։ Նաև առկա է փրփրուն գինի Lusarev Բրուտը և 2 տեսակի Pét-Nat՝ Արենի և Ոսկեհատ խաղողներից։
Դե ինչ սպասենք Lusarev-ի հաջորդ տարվա նորույթյուններին

Leave a Comment