Ճամբարակի պայթյունից տուժած քաղաքացիներից 2–ը դուրս են գրվել․ նախարար

https://arm.sputniknews.ru/20250611/tshambaraki-pajtjunic-tuzhats-qaghaqacineric-2y-durs-en-grvel-nakharar-89976409.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2047/24/20472442_88:0:1511:1067_1920x0_80_0_0_544971f4dc0d13509aa9ca3c1ddffdbb.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ճամբարակ, պայթյուն, տուժածներ, դավիթ խուդաթյան

ճամբարակ, պայթյուն, տուժածներ, դավիթ խուդաթյան

Բաժանորդագրվել

Դավիթ Խուդաթյանի խոսքով` պետք է գնահատվի շենքի սեյսմիկ վիճակը, որ պարզ լինի՝ այն վերականգնման ենթակա է, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներից 2–ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Փլուզված շենքի մոտ լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Այս պահին ունենք հաստատված 4 զոհ, ևս 1 անձ որոնվում է։ Ունենք 12 տուժած, որոնցից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Մյուսների կյանքին ընդհանուր առմամբ վտանգ չի սպառնում։ Նյութական վնասն առաջիկայում կգույքագրվի»,- նշեց Խուդաթյանը։

Նախարարը վստահեցրեց` կառավարությունն ամեն ինչ կանի, որ տուժածներն առանց կեցավայրի ու անհրաժեշտ պայմանների չմնան։ Մարզպետի աշխատակազմը գույքագրել է տարածքի բոլոր հյուրանոցներն ու հյուրատները, և բոլոր բնակիչները, որոնք կարիք կունենան հյուրանոցներում մնալու, կապահովվեն և՛ կեցավայրով, և՛ առաջիկա օրերի համար անհրաժեշտ կենցաղային պայմաններով։ Ըստ նախարարի՝ տուժածները հյուրանոցներում կմնան այնքան ժամանակ, որքան կարիք կլինի, մինչև հարցին գլոբալ լուծում տրվի։

«Նախ պետք է շենքի վիճակը գնահատվի՝ արդյոք շենքը հետագա վերականգնման ենթակա է, թե ոչ։ Կառավարությունն անպայման կդիմի սեյսմիկ ծառայությանը՝ անհրաժեշտ գնահատում ստանալու համար, որից հետ կնախանշվեն անելիքները»,- ասաց Խուդաթյանը։

Հիշեցնենք` այսօր առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են նաև կից մուտքի որոշ բնակարաններ։ Մահացածներից 3-ը 1937, 1949 և 1935 թվականներին ծնված կանայք են, 1-ը` տղամարդ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):

Leave a Comment