Տավուշի մարզում հրադադարի խախտման դեպքեր գրանցվել են մոտ մեկ ամիս առաջ։ Կրակոցները հիմնականում եղել են Բերդ բնակավայրի ուղղությամբ, անկանոն բնույթի և ոչ ուղղորդված որևէ կոնկրետ կետի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ «Հիմա հանգիստ վիճակ է։ Այս պահին ժողովրդի մոտ անհանգստություն չկա»,- նշել է մարզպետը։ Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, մարզպետը նշել է, որ որևէ գործընթաց չկա այս պահին։ «Ոչ մի աշխատանք, իմ տեղեկատվությամբ, չի իրականացվում», – ասել է Ղալումյանը։ Մայիսի 28-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողներին վստահեցրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքները փակուղում չեն։ […]