Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Հայաստանի հարավային սահմանին գիշերային ժամերին կրակոցներ են հնչում։ «Գիշերային ժամերին կրակոցների ձայներ լսվում են սահմանին, սակայն դրանք կարճատև են», – ասաց Ղուկասյանը՝ արձագանքելով սահմանային իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին։ Մարզպետի նշած կրակոցների մասին սակայն պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չի տարածում։ Ավելի վաղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանել էր, որ «նախարարությունը չի հայտարարում այն կրակոցների մասին, որոնք վտանգ չեն պարունակում»։ Ըստ նախարարի, դրա լուծման ճանապարհը դիվանագիտական է։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից լրագրողները հետաքրքրվեցին, արդյոք ադրբեջանական կրակոցները նպատակ ունեն խուճապ տարածել Սյունիքի բնակիչների շրջանում, մարզպետը նշեց, որ նման եղանակով խուճապ տարածելը դժվար կլինի։ […]