
Հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։
Զոհերի թիվը հասել է երեքի: Կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են։
«Մեդիահաբ»-ն ուղիղ միացմամբ ներկայացնում է իրավիճակը՝ պայթյունի վայրում: