«Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են գյուղատնտեսների հետ պայմանագրեր կնքել»․ Գառնիկ Դանիելյան

«Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են գյուղատնտեսների հետ պայմանագրեր կնքել»․ Գառնիկ Դանիելյան

Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են գյուղատնտեսների հետ պայմանագրեր կնքել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ահազանգեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով շաբաթներ առաջ Արարատյան դաշտավայրում կարկուտից տուժած գյուղատնտեսներին փոխհատուցում տալու անհրաժեշտությանը․ «Մարդիկ կանգնում են փաստի առաջ, ապահովագրական ընկերությունը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, կարկուտը գալիս, 100%-ով վնասում է բերքը, մարդը չի կարողանում հարկային պարտավորությունը կատարել ու գնում է սննկացման։ Մենք պետք է ձեռք մեկնենք էդ մարդկանց, պետությունը անելիք ունի։ Արդյո՞ք գնահատում արվել է և արդյո՞ք փոխհատուցում տրվել է կարկուտից տուժած անձանց»,- ասաց Դանիելյանը՝ հարցն ուղղելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին։ Վերջինս պատասխանեց, որ կարկտահարված տարածքների գնահատում, արձանագրումներ կատարվել են, խորհրդակցություններ են եղել և մոտեցումներ են մշակվել․ «Ապահովագրական ընկերությունների մասով նորություն չէ, գյուղատնտեսական ապահովագրությունը ՀՀ-ում ունի խնդիր այնպես, ինչպես ամբողջ աշխարհում, որը պայմանավորված է բնակլիմայական փոփոխություններով, կարկուտը դարձել է կրկնվող աղետ»,- ասաց Խոջոյանը՝ նշելով, որ տարբեր ծրագրեր են իրականացվում՝ բերքը պաշտպանելու և ռիսկերին դիմակայելու նպատակով։

«Ապահովագրական ընկերությունները հրաժարվում են գյուղատնտեսների հետ պայմանագրեր կնքել»․ Գառնիկ Դանիելյան

Leave a Comment