Կստեղծվի կարիքները գնահատող աշխատանքային խումբ․ մարզպետը՝ Ճամբարակի պայթյունի մասին

Հասարակություն

11.06.2025 | 11:34

Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքների կապակցությամբ հրատապ աշխատանքային խորհրդակցություն անցկացրի Ճամբարակում․ գրառմամբ տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Հանձնարարեցի իմ որոշմամբ ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։

Հանձնարարեցի նաև մարզային բժշկական կենտրոններից ներգրավել հավելյալ բուժանձնակազմ և շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև անհրաժեշտ շինտեխնիկա՝ փրկարարական և վերականգնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով»,- գրել է մարզպետը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Զոհերի թիվն այս պահին հասել է 3-ի, որոնվում է փլատակների տակ մնացած 2 քաղաքացի։

Leave a Comment