«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, որի պայմանագիրը լրանում է հուլիսի 1-ին, այս հինգշաբթի կժամանի Իտալիա՝ «Նապոլիի» հետ պայմանագիր կնքելուց առաջ բուժզննում անցնելու համար:
Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
33-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։
Բելգիացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 421 հանդիպում, խփել 108 գոլ և կատարել 177 գոլային փոխանցում։