HERE WE GO! Վիրցը տեղափոխվում է ԱՊԼ — Armsport.am

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը տեղափոխվում է «Լիվերպուլ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գերմանական ակումբը 22-ամյա կիսապաշտպանի համար կստանա 150 միլիոն եվրո, ներառյալ բոնուսները։

Ֆուտբոլիստը երկու շաբաթ առաջ համաձայնեցրել է իր անձնական պայմանագրի պայմանները և պատրաստ է բուժզննում անցնել։

2024/25 մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, խփել է 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը «Բայերի» կազմում անցկացրել է 197 հանդիպում, խփել 57 գոլ և կատարել 65 գոլային փոխանցում։

Leave a Comment