Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն իր կարիերայի սկզբում փորձել է հրթիռ գնել Ռուսաստանում, սակայն նրան մերժել են՝ դա կատակ համարելով, ըստ РИА Новости-ի՝ հայտնել է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը։
«Նա Ռուսաստանում էր՝ փորձում էր այնտեղ հրթիռ գնել։ Ռուսաստանում, ինչպես բոլորս գիտենք, պատրաստվում են լավագույն հրթիռները։ Նրան հրթիռ չտվեցին։ Կարծում էին՝ կատակում է», – ծիծաղելով պատմել է գործարարի հայրը՝ ելույթ ունենալով «Ապագա 2050 թվական ֆորումում»։
Դրանից հետո հայրը և որդին այլոց հետ սկսել են սեփական հրթիռը կառուցել Կալիֆոռնիայում։ Այսպես է սկսվել SpaceX-ի արտադրությունը, նշել է Էրոլ Մասկը։
Starship-ի առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլին։ Այնուհետև, թռիչքից մի քանի րոպե անց, տիեզերանավը սկսել է անվերահսկելիորեն պտտվել և շուտով կործանվել է։ Երկրորդ արձակումը տեղի ունեցավ նույն թվականի նոյեմբերին, սակայն փուլերի հաջող բաժանումից կարճ ժամանակ անց տիեզերանավը մասնատվել է՝ ուղեծիր չհասնելով։ Երրորդ փորձարկումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտին և համարվել է հաջողված։ Չորրորդ արձակումը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսին։ 2024 թվականի հոկտեմբերին իր հինգերորդ փորձնական թռիչքի ժամանակ Starship-ը հաջողությամբ վայրէջք կատարեց Հնդկական օվկիանոսում, և մեկ ամիս անց փորձարկումները նույնպես հաջողությամբ ավարտվեցին։ 2025 թվականի հունվարին և մարտին յոթերորդ և ութերորդ փորձնական թռիչքներն ավարտվեցին տիեզերանավի կորստով։
2025 թվականի մայիսի վերջին ամերիկյան SpaceX ընկերության Starship հրթիռի իններորդ արձակումը նույնպես ձախողվեց։