Պատանեկան ԵԱ․ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանն արծաթե մեդալ են նվաճել

Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշ արծաթե մեդալ է նվաճել Սկոպյեում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի U17 առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

48 կգ քաշային կարգում Մարտին Մանջիկյանը 2:2 հաշվով եզրափակչում պարտություն է կրել բուլղարացի Ստանիսլավ Իվանովից։

Ջանես Նազարյանը (65 կգ) 0:9 հաշվով պարտվել է վրացի Էրեկլե Տավբերիձեին:

Առաջնության եզրափակիչ էին անցել հայ ըմբիշներ Մարատ Աճենյանը և Հայկ Մանուկյանը։

Leave a Comment