«Մանչեսթեր Սիթին» հերթական խոշոր տրանսֆերն է իրականացրել

«Լիոնի» կիսապաշտպան Ռայան Շերկին պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Ըստ աղբյուրի՝ 21-ամյա ֆուտբոլիստը այսօր հինգ տարով պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ֆրանսիական թիմը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Սիթիից» կստանա 40 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Ռայան Շերկին վերջերս նշեց իր նորամուտը Ֆրանսիայի հավաքականում։ Ազգերի Լիգայում Իսպանիայի դեմ իր նորամուտի խաղում ֆուտբոլիստը խփեց գոլ և կատարեց գոլային փոխանցում։

The post «Մանչեսթեր Սիթին» հերթական խոշոր տրանսֆերն է իրականացրել first appeared on Proffootball.

Leave a Comment