ՎԻԴԵՈ. Ինչու է Հայաստանի կառավարության շենքի դրոշն իջեցվել

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Հայաստանի կառավարության շենքի դրոշն իջեցվել է։

Oragir.News-ը դրոշի իջեցման պատճառների մասին փորձեց մեկնաբանություն ստանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Նկատենք, որ որպես կանոն՝ պետական դրոշը իջեցվում է սգի օրերին՝ ի հիշատակ ազգային ողբերգության, պետական կամ հանրային կարևորություն ունեցող անձանց մահվան, կամ միջազգային մակարդակով տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ժամանակ։

 



Leave a Comment