https://arm.sputniknews.ru/20250610/meghreci-miqajely-inchpes-hajastani-sahmany-rusakan-general-dzevavvorec-89838084.html
Մեղրեցի Միքայելը. ինչպես Հայաստանի սահմանը ռուսական գեներալ ձևավորեց
Մեղրեցի Միքայելը. ինչպես Հայաստանի սահմանը ռուսական գեներալ ձևավորեց
Sputnik Արմենիա
Հունիսին Մեղրիի սահմանապահ ջոկատը նշում է իր 70-ամյա հոբելյանը, որի պատմությունը կերտել և կերտում են մարդիկ: 10.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-10T17:47+0400
2025-06-10T17:47+0400
2025-06-10T17:47+0400
հայաստան
մեղրի
թուրքիա
սահման
ռուսաստան
հայրենական մեծ պատերազմի վետերան
https://cdn.am.sputniknews.ru/img/743/82/7438245_0:165:1600:1065_1920x0_80_0_0_30f449b826eb950a782e23a9bf90808f.jpg
Մեղրի քաղաքի յուրաքանչյուր բնակիչ այս կամ այն կերպ կապված է սահմանի ու սահմանային պահպանության հետ։ Ոմանք ծառայում կամ աշխատում են սահմանապահ ջոկատում, մյուսները հողամասեր ունեն և սահմանապահ զորքերի ինժեներական ու տեխնիկական կառույցների գծից այս կողմ զբաղվում են գյուղատնտեսությամբ: Ապրելով սահմանի մոտ` նրանք բոլորը դառնում են ընդհանուր գործի՝ սահմանի պահպանության մասնիկ։Հատկանշական է, որ սահմանապահ ջոկատի կազմավորումից ընդամենը մեկ ամիս անց՝ 1955 թվականի հուլիսի 9-ին, Մեղրիում, զինվորականի ընտանիքում ծնվեց ապագա գեներալ-լեյտենանտ Միքայել Հովհաննիսյանը:Միքայելի երկու ծնողներն էլ իրենց ամբողջ կյանքը նվիրել են ծառայությանը և սերտորեն կապված են եղել զորամասի հետ: Հայրը` Սերգեյ Հովհաննիսյանը, շուրջ 45 տարի ծառայել է սահմանապահ ջոկատում, մայրը երկար տարիներ գանձապահ-հաշվապահ է աշխատել: Նրանց հարգել և գնահատել են ինչպես զորամասում, այնպես էլ քաղաքում։Սահմանապահ ծառայության հետ են կապված նաև Հովհաննիսյանների մեծ ընտանիքի մյուս անդամների՝ կնոջ, դստեր, եղբոր, եղբոր կնոջ և նրա դստեր ճակատագրերը: Նրանք ընդհանուր առմամբ ավելի քան 500 տարի են նվիրել սահմանապահ զորքերում ծառայելուն։ Կարելի է ասել, որ Միքայել Հովհաննիսյանն ու նրա ընտանիքը սահմանապահ ջոկատի ձևավորման և առաջխաղացման կենդանի վկաներն են։Սպա դառնալու որոշումը Միքայելը կայացրել է դեռևս 7-րդ դասարանում։ Մասնագիտության ընտրությունը գիտակցված է եղել և միանգամայն բնական. նա մեծացել է զինվորականների շրջանում, որոնք նրա համար երկրի և գործի նվիրյալների օրինակ էին։1992թ. Միքայել Հովհաննիսյանը նշանակվել է Արտաշատի սահմանապահ ջոկատի պետ: Այս ժամանակահատվածը ամենադժվարներից մեկն էր ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ երկրի տարածքում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերի համար: Թուրքական կողմից հաճախակի, այդ թվում՝ զենքի կիրառմամբ սադրանքների, ֆինանսավորման լուրջ պրոբլեմների, անձնակազմի պակասի պայմաններում, Արցախում ընթացող պատերազմի, Հայաստանի շրջափակման և տնտեսական լուրջ դժվարությունների ֆոնին սահմանի պահպանության հարցերը միահյուսվել էին ծառայողական-մարտական գործունեության ապահովման խնդիրներին։Տեղական իշխանության մարմինների և բնակչության հետ ամենօրյա փոխգործակցությունն էր թույլ տալիս ապահովել հայ-թուրքական հատվածի հուսալի պաշտպանությունը։ Չնայած բոլոր մարտահրավերներին` ջոկատը հաջողությամբ կատարում էր իր առաջադրանքները՝ բազմիցս ընդգրկվելով Ռուսաստանի սահմանապահ զորքերի լավագույն ստորաբաժանումների շարքում:Օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ գրանցած հաջողությունների համար 1993 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով նշանակվեց «Արմենիա» զորախմբի հրամանատար, իսկ 1994 թվականի մայիսի 27-ին՝ 39 տարեկանում, նրան շնորհվեց գեներալ-մայորի կոչում:1996-1998 թվականներին Միքայել Հովհաննիսյանը սովորեց Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիայում, որն ավարտեց գերազանցությամբ։ Ավարտելուց հետո նշանակվեց Վլադիվոստոկի Խաղաղօվկիանոսյան սահմանային շրջանի՝ ամենամեծ և ռազմավարական առումով կարևոր միավորումներից մեկի շտաբի պետ։ Այդ միավորումը պատասխանատու է Չինաստանի, ԿԺԴՀ-ի և Ճապոնիայի հետ սահմանների պահպանության համար: 1999 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանագրով նրան շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։2002 թվականին գեներալ Հովհաննիսյանը գլխավորեց Չելյաբինսկի Հարավարևելյան տարածաշրջանային սահմանային վարչությունը։ Նրա ենթակայության տակ էին գտնվում մի քանի վարչություններ, որոնք պատասխանատու էին ավելի քան 7500 կիլոմետր երկարությամբ ռուս-ղազախական ողջ սահմանի պահպանության համար։Պահեստազորի շարքերը համալրելուց հետո գեներալ Հովհաննիսյանը շարունակում է ակտիվ աշխատել քաղաքացիական ոլորտում։ Նրա գիտելիքներն ու փորձը մնում են պահանջված. նա հաճախ է այցելում սահմանապահ վարչություն, ջոկատներ և ուղեկալներ՝ մնալով հեղինակավոր գործիչ ինչպես գործընկերների, այնպես էլ սպաների երիտասարդ սերնդի համար:
https://arm.sputniknews.ru/20250505/hh-i-sahmanajin-vitshaky-kam-vov-e-uzum-kvortsanel-haj-turqakan-sahmani-rusakan-amrvocy-88608124.html
մեղրի
թուրքիա
2025
Լև Ազատխանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/01/72951547_83:0:1151:1068_100x100_80_0_0_ba0dbec44e1df028d87f5d78a72e989b.jpg
Լև Ազատխանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/01/72951547_83:0:1151:1068_100x100_80_0_0_ba0dbec44e1df028d87f5d78a72e989b.jpg
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/743/82/7438245_0:15:1600:1215_1920x0_80_0_0_d680e5298050c4b92eb2138df1653343.jpg
Լև Ազատխանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/01/72951547_83:0:1151:1068_100x100_80_0_0_ba0dbec44e1df028d87f5d78a72e989b.jpg
հայաստան, մեղրի, թուրքիա, սահման, ռուսաստան, հայրենական մեծ պատերազմի վետերան
հայաստան, մեղրի, թուրքիա, սահման, ռուսաստան, հայրենական մեծ պատերազմի վետերան
Հունիսին Մեղրիի սահմանապահ ջոկատը նշում է իր 70-ամյա հոբելյանը, որի պատմությունը կերտել և կերտում են մարդիկ:
Մեղրի քաղաքի յուրաքանչյուր բնակիչ այս կամ այն կերպ կապված է սահմանի ու սահմանային պահպանության հետ։ Ոմանք ծառայում կամ աշխատում են սահմանապահ ջոկատում, մյուսները հողամասեր ունեն և սահմանապահ զորքերի ինժեներական ու տեխնիկական կառույցների գծից այս կողմ զբաղվում են գյուղատնտեսությամբ: Ապրելով սահմանի մոտ` նրանք բոլորը դառնում են ընդհանուր գործի՝ սահմանի պահպանության մասնիկ։
Հատկանշական է, որ սահմանապահ ջոկատի կազմավորումից ընդամենը մեկ ամիս անց՝ 1955 թվականի հուլիսի 9-ին, Մեղրիում, զինվորականի ընտանիքում ծնվեց ապագա գեներալ-լեյտենանտ Միքայել Հովհաննիսյանը:
Միքայելի երկու ծնողներն էլ իրենց ամբողջ կյանքը նվիրել են ծառայությանը և սերտորեն կապված են եղել զորամասի հետ: Հայրը` Սերգեյ Հովհաննիսյանը, շուրջ 45 տարի ծառայել է սահմանապահ ջոկատում, մայրը երկար տարիներ գանձապահ-հաշվապահ է աշխատել: Նրանց հարգել և գնահատել են ինչպես զորամասում, այնպես էլ քաղաքում։
Սահմանապահ ծառայության հետ են կապված նաև Հովհաննիսյանների մեծ ընտանիքի մյուս անդամների՝ կնոջ, դստեր, եղբոր, եղբոր կնոջ և նրա դստեր ճակատագրերը: Նրանք ընդհանուր առմամբ ավելի քան 500 տարի են նվիրել սահմանապահ զորքերում ծառայելուն։ Կարելի է ասել, որ Միքայել Հովհաննիսյանն ու նրա ընտանիքը սահմանապահ ջոկատի ձևավորման և առաջխաղացման կենդանի վկաներն են։
Սպա դառնալու որոշումը Միքայելը կայացրել է դեռևս 7-րդ դասարանում։ Մասնագիտության ընտրությունը գիտակցված է եղել և միանգամայն բնական. նա մեծացել է զինվորականների շրջանում, որոնք նրա համար երկրի և գործի նվիրյալների օրինակ էին։
Տեղական իշխանության մարմինների և բնակչության հետ ամենօրյա փոխգործակցությունն էր թույլ տալիս ապահովել հայ-թուրքական հատվածի հուսալի պաշտպանությունը։ Չնայած բոլոր մարտահրավերներին` ջոկատը հաջողությամբ կատարում էր իր առաջադրանքները՝ բազմիցս ընդգրկվելով Ռուսաստանի սահմանապահ զորքերի լավագույն ստորաբաժանումների շարքում:
Օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ գրանցած հաջողությունների համար 1993 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով նշանակվեց «Արմենիա» զորախմբի հրամանատար, իսկ 1994 թվականի մայիսի 27-ին՝ 39 տարեկանում, նրան շնորհվեց գեներալ-մայորի կոչում:
1996-1998 թվականներին Միքայել Հովհաննիսյանը սովորեց Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիայում, որն ավարտեց գերազանցությամբ։ Ավարտելուց հետո նշանակվեց Վլադիվոստոկի Խաղաղօվկիանոսյան սահմանային շրջանի՝ ամենամեծ և ռազմավարական առումով կարևոր միավորումներից մեկի շտաբի պետ։ Այդ միավորումը պատասխանատու է Չինաստանի, ԿԺԴՀ-ի և Ճապոնիայի հետ սահմանների պահպանության համար: 1999 թվականին Ռուսաստանի նախագահի հրամանագրով նրան շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
2002 թվականին գեներալ Հովհաննիսյանը գլխավորեց Չելյաբինսկի Հարավարևելյան տարածաշրջանային սահմանային վարչությունը։ Նրա ենթակայության տակ էին գտնվում մի քանի վարչություններ, որոնք պատասխանատու էին ավելի քան 7500 կիլոմետր երկարությամբ ռուս-ղազախական ողջ սահմանի պահպանության համար։
Իր ծառայության բոլոր փուլերում Միքայել Հովհաննիսյանին բնորոշ են եղել ամենաբարձր պրոֆեսիոնալիզմը, ռազմավարական մտածողությունը, կարևորն արագ վերհանելու, ոչ ստանդարտ, բայց հավասարակշռված որոշումներ կայացնելու և նույնիսկ ամենաբարդ պայմաններում դրանց իրականացմանը հասնելու ունակությունը։ Նա միշտ պահանջկոտ էր ենթակաների, իսկ առաջին հերթին՝ հենց իր նկատմամբ։
Պահեստազորի շարքերը համալրելուց հետո գեներալ Հովհաննիսյանը շարունակում է ակտիվ աշխատել քաղաքացիական ոլորտում։ Նրա գիտելիքներն ու փորձը մնում են պահանջված. նա հաճախ է այցելում սահմանապահ վարչություն, ջոկատներ և ուղեկալներ՝ մնալով հեղինակավոր գործիչ ինչպես գործընկերների, այնպես էլ սպաների երիտասարդ սերնդի համար:

