ԿԸՀ պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է ընտրությունների կառավարման մարմինների 12-րդ համաժողովին


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի ղեկավարած պատվիրակությունը, կազմում՝ ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանն ու Աննա Գրիգորյանը, հունիսի 5-6-ը Վրաստանի Հանրապետությունում մասնակցել են ընտրությունների կառավարման մարմինների 12-րդ համաժողովին։


Երկօրյա համաժողովի ընթացքում ընտրական մարմինների ներկայացուցիչները քննարկել են «Տեխնոլոգիաների կիրառման փորձը և ապատեղեկատվության ազդեցությունը ընտրությունների արժանահավատության վրա» թեման:


ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները գործուղվել են հարևան Վրաստանի գործընկեր կառույցի հրավերով և ներկայացրել ՀՀ ԿԸՀ փորձը։


Համաժողովին մասնակցել են տարբեր երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչներ։

Դիտումների քանակ1

Leave a Comment