Արզնիի ձերբակալված համայնքապետն ազատ է արձակվել


Հունիսի 9-ին ձերբակալված Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևն ազատ է արձակվել։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ Արզնի համայնքապետը հունիսի 9-ին ձերբակալվել էր Կոտայքում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: 1 անձ ստացել է մարմնական վնասվածք:

Սույն գործի շրջանակներում կա 10 ձերբակալված:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

134 դիտում

Leave a Comment