Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր Բրյուսելում հանդիպել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ: Քննարկվել է ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացը, որի վերաբերյալ շեշտվել է գործնական քայլերի կարևորությունը: Հանձնակատար Բրյունները հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական թիմ՝ քննարկելու վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը: Եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս շուտ ներկայացնելու ծրագիրը հայկական կողմին: Նախարար Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և ընդգծել արագ իրականացման պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է համագործակցության հետագա խորացումը, և նախարար Սարգսյանը […]